Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է կայուն հրադադարի հաստատման կարևորության մասին, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի իր ջանքերը Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար: Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ձգտում է հնարավորինս շուտ հասնել կայուն հրադադարի, և որ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։