ԱՄՆ-ում 40 տարվա ընթացքում ռեկորդային գնաճը կարող է կապված լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ: Նման պատճառ է նշել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Սպիտակ տունը:
«Ինչպես ես հենց սկզբից ասել եմ Պուտինի սանձազերծած պատերազմի հետ կապված մեր կողմից սահմանված պատժամիջոցները կանդրադառնան նաև մեզ վրա: Բայց ամերիկացիները պետք է իմանան, որ Պուտինի և նրա մերձավորների համար մեր գործողությունների հետևանքները մի փոքր ավելի ապակառուցողական են, քան նրանք, որոնց բախվում ենք մենք«, — հայտարարել է Բայդենը:
Ընդ որում, ԱՄՆ-ի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը մեծ գին է վճարում իր դեմ սահմանված պատժամիջոցների համար: