Ռուսաստանը վերջին օրերին Արևմտյան երկրների կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների ալիքից հետո դարձել է համաշխարհային առաջատար պատժամիջոցների տակ գտնվող երկիրը` այդ ցուցանիշով շրջանցելով Իրանին, հաղորդում է Интерфакс-ը` վկայակոչելով Bloomberg-ին:
Ինչպես գրում է պարբերականը` վկայակոչելով պատժամիջոցների տվյալների բազայի տվյալները, փետրվարի 22-ից ռուսական իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ներդրվել է 2778 նոր սահմանափակում, և ընդհանուր առմամբ դրանց թիվը հասել է 5530-ի:
Դա ավելին է, քան Իրանը (3616), որը բախվել է սահմանափակումների հիմնականում իր միջուկային ծրագրի պատճառով, Սիրիայի (մոտ 2600), Հյուսիսային Կորեայի (մոտ 2100) պատժամիջոցները:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշող մեծամասնությունը փետրվարի 22-ից սահմանվել է ֆիզիկական անձանց դեմ (2427) ։ Իրավաբանական անձանց նկատմամբ սահմանվել է 343 սահմանափակում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մեջ առավել ակտիվ են եղել Շվեյցարիան (568), ԵՄ-ն (518), Ֆրանսիան (512), ԱՄՆ-ն (243):