Միդելհարնիսում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին ներկա են գտնվել Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Տիգրան Բալայանը նշեց, որ այս տարի Նիդերլանդներում մեծ շուքով տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ։
Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանի կողմից նաև հոգեհանգստի կարգ է մատուցվել։
ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ գործել նաև Լեռնային Ղարաբաղում. Լավրովը կոչ է արել մտածել խմբի գոյության իմաստի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության հարցը՝ շեշտելով, որ խումբը չկարողացավ արդյունավետ գործել...