Ամերիկացի հայտնի ռեփեր, պրոդյուսեր և մոդելավորող Քանյե Ուեսթը Drink Champs-ի podcast-ին տված հարցազրույցում առաջին անգամ պատմել է ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանից բաժանման մասին:
Ինչպես նշում է Peopletalk պարբերականը, Ուեսթն առաջին անգամ լրջորեն խոսել է Քարդաշյանից բաժանվելու մասին և հուզիչ խոստովանություն արել։
Եթե նախկինում ռեփերը կատակում էր եւ Քարդաշյանների ընտանիքին խելագար էր անվանում, ապա այս անգամ նա խոստովանել է, որ ցանկանում է պահպանել ընտանիքը: