Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեքսին և նրան հանձնարարել կառավարություն ձևավորել։ Այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատը:
Կաստեքսը զբաղեցրել է Պրադ քաղաքի քաղաքապետի պաշտոնը (Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեայի դեպարտամենտ): Ապրիլին նրան հանձնարարել են ղեկավարել կարանտինի ռեժիմից Ֆրանսիայի դուրս գալու գործընթացը, որը սահմանվել է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Նշենք, որ վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Էդուարդ Ֆիլիպին, որը հրաժարական է տվել։