• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հուլիս 2025 12:42
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Թոփ հարցումներ Armenia Today-ից․ քաղաքացիները՝ 2023-ի ամենաակտուալ թեմաների մասին

Հայաստան, Վիդեո,
02 Հունվար 2024 10:15
ShareShareShare
Թոփ հարցումներ Armenia Today-ից․ քաղաքացիները՝ 2023-ի ամենաակտուալ թեմաների մասին
telegram

2023 թվականը Հայաստանի և, մասնավորապես, Արցախի համար լի էր բազում փորձություններով, ինչի հետևանքով երկրում շրջադարձային իրադարձությունների և բուռն քննարկումների պակաս չէր զգացվում։

Armenia Today-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում 2023 թվականի ամենաակտուալ և ամենաքննարկված թեմաների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքները։

1․  Լաչինի միջանցք և Արցախի շրջափակում

Armenia Today֊ը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի և Արցախի իշխանությունների քայլերն Արցախը շրջափակումից դուրս բերելու և Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

«Իրական քաղաքական քայլեր չեն արվում». քաղաքացիները՝ Լաչինի միջանցքը բացելու ջանքերի մասին


2․ Թուրքիայի երկրաշարժ


Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փրկարարական ջոկատներ էր ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Armenia Tօday-ը որոշել էր քաղաքացիներից պարզել, թե ինչպե՞ս են գնահատում Թուրքիա օգնություն ուղարկելու ՀՀ իշխանությունների քայլը:

«Ղալաթ են արել». քաղաքացիները՝ Թուրքիա փրկարարական խումբ ուղարկելու մասին


3․ Կանանց ծառայություն

ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանանց 6-ամսյա կամավոր զինծառայության նախագծին։ Որոշման համաձայն՝ կանայք կարող են ծառայության անցնել հաջորդ ձմեռային զորակոչին: 6 ամիս ծառայելուց հետո նրանց տրվելու է 1 մլն դրամ պարգևավճար։ Ավելին, կանայք, ցանկության դեպքում, կկարողանան անցնել 5 տարվա պայմանագրային ծառայության։

Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության այս որոշումը և արդյոք կանայք պատրա՞ստ են մեկնել կամավոր ծառայության:

Կինը պետք է մնա կին, Հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտքն է. քաղաքացիները՝ կանանց ծառայելու մասին


4․  Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում․ Արցախ և անկլավներ

Նիկոլ Փաշինյանն իր մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։

Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով ինչպե՞ս են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հետ մեկտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու քաղաքական որոշմանը, ինչպես նաև հայկական անկլավներին այն տարածքների հետ փոխանակելու գաղափարին, որոնք Ադրբեջանը համարում է իր սեփական անկլավը։

«Թող Երևանն էլ տան», «Մեր տղաներն այդ հողի համար զոհվել են». քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարությանը


5․  Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացնող պատմության դասագրքեր

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս են գնահատում դպրոցական դասագրքերի բովանդակությունը, ծանո՞թ են արդյոք դրանց։ Մասնավորապես, որքանո՞վ են ծանոթ լայն քննարկումների առիթ դարձած 7-րդ դասարանի պատմության դասագրքին, որտեղ հեղինակներն Արցախը ներկայացրել են Ադրբեջանի մաս և ճի՞շտ է արդյոք հայոց պատմության դասագրքերում նման բովանդակություն ներկայացնելը։

«Գրողն ադրբեջանցի է»․ քաղաքացիները՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացնող պատմության դասագրքերի մասին


6․ Արցախցիների բռնի տեղահանություն

Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, արդյոք նրանք օգնե՞լ են Արցախից բռնի տեղահանվածներին, մասասնակցե՞լ են կամավորական աշխատանքի կամ գուցե արցախցիների համար բնակարան են գտել կամ որևէ այլ օգնություն ցուցաբերել։

«Հագուստ եմ փոխանցել», «տուն եմ տվել»․ երևանցիները՝ արցախահայերին օգնության մասին


7․ Արցախցիների վերադարձ՝ ապրելու Ադրբեջանի տիրապետության տակ

Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով նրանցից, թե արդյոք պատկերացնո՞ւմ են արցախցիների ապրելն Ադրբեջանի կազմում և ի՞նչ են մտածում Արցախ հնարավոր վերադարձի մասին։

«Չեն ապրի», «չի կարելի անվերջ թշնամի մնալ» երևանցիները՝ արցախցիների ԼՂ վերադարձի մասին


8․ Զինապարտության տարիքի բարձրացում

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել էր զինապարտության տարիքը 27-ի փոխարեն բարձրացնել մինչև 40 տարեկան։

Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն պատագամավորի առաջարկի մասին, ինչպե՞ս են այն գնահատում և, ըստ նրանց, ի՞նչ ազդեցություն այն կունենա ՀՀ պաշտպանական համակարգի վրա։

«30-33-ը նորմալ է», «կողմ եմ»․ քաղաքացիները՝ զինապարտության տարիքի բարձրացման մասին


9․ Գումարի դիմաց չծառայել կամ մասամբ ծառայել

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և բանակում չծառայած հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին մինչև 37 տարեկանը խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որոշակի գումարի դիմաց: Ըստ նախագծի՝ երկու տարի ծառայելու փոխարեն նրանք կկարողանան վճարել 15 մլն դրամ կամ ծառայել կարճ ժամկետով. 1 տարով՝ վճարելով 2.5 մլն դրամ, 6 ամիս՝ վճարելով 5 մլն դրամ, 1 ամիս՝ վճարելով 10 մլն դրամ։

Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչպե՞ս են գնահատում այս նախագիծը։

«Էլի խեղճ ժողովուրդը կտուժի», «Եկողն առանց այն էլ կգա»․ քաղաքացիները՝ գումարի դիմաց չծառայելու մասին


10․ Ավտոկայանատեղիների թանկացում

Երևանում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Նոր գնացուցակով՝ Կենտրոնի «Ա» գոտում կայանման մեկ ժամի արժեքը կավելանա 3 անգամ՝ կազմելով 300 դրամ, մեկ օրվանը կկազմի 2000 դրամ, իսկ մեկ տարին կարժենա 160 հազար դրամ։ 

Armenia Today-ը հարցում էր արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են վերաբերվում Երևանի քաղաքապետարանի մտադրությանը: Հարցված քաղաքացիների մեծ մասը բացասական է գնահատում այս որոշումը:

«160 000-ը քիչ է», «Չի բեռնաթափվի, փող կվճարեն». քաղաքացիները՝ կայանատեղիների թանկացման մասին




 












telegram
Tags: Armenia Todayակտուալ թեմաներԵրևանԹոփ հարցումներՔաղաքացիների կարծիք

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 18-ին

18 Հուլիս 2025 07:43

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 18-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 17-ին

17 Հուլիս 2025 07:39

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 17-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 16-ին

16 Հուլիս 2025 07:48

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 16-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 15-ին

15 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 15-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 14-ին

14 Հուլիս 2025 07:30

Հուլիսի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում երեկոյան ժամերին սպասվում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 13-ին

13 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերում հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

18 Հուլիս 2025 12:40
Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

18 Հուլիս 2025 12:28
Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

18 Հուլիս 2025 12:21
Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան

Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:18
Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան

Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան

18 Հուլիս 2025 12:06
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 11:48
Ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

18 Հուլիս 2025 11:27
Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ

Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ

18 Հուլիս 2025 11:11

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Բաքվին՝ Ղարաբաղում ագրեսիայի համար և կոչ է անում ազատ արձակել գերիներին

18 Հուլիս 2025 11:07
Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

18 Հուլիս 2025 10:51
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

18 Հուլիս 2025 10:27
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացական կողմին ապրանքների արտահանման շուրջ առաջարկ է արել ու մերժում ստացել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 10:24
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 18-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2025 09:39
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 18-ին

18 Հուլիս 2025 07:43
«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

18 Հուլիս 2025 00:54
Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաստանի ԱԺ նախագահ

Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաստանի ԱԺ նախագահ

18 Հուլիս 2025 00:47
«Քաջ և դրական քայլ». Իրանի դեսպանը՝ Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշման մասին

ՀՀ-ն մեզ վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումն Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ․ Սոբհանի

18 Հուլիս 2025 00:21
ՌԴ-ն Ճապոնիային բողոքի նոտա է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

ՌԴ-ն Ճապոնիային բողոքի նոտա է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

17 Հուլիս 2025 23:06
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

17 Հուլիս 2025 22:38
Ըմբշամարտի ԵԱ․ Արման Անդրեասյանը եզրափակչում է

Արման Անդրեասյանը դարձել է ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

17 Հուլիս 2025 21:55
Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

17 Հուլիս 2025 21:19
«Վեոլիա ջուրը» մեկնաբանել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումները

«Վեոլիա ջուրը» մեկնաբանել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումները

17 Հուլիս 2025 20:54
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

ՏԿԵՆ-ը ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ

17 Հուլիս 2025 20:17
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

17 Հուլիս 2025 19:24
«Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել». Զախարովան՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին

«Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել». Զախարովան՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին

17 Հուլիս 2025 18:11
Ութ ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել

Ութ ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել

17 Հուլիս 2025 18:01
Ռոսավիացիան երկու ավիաընկերության թույլատրել է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

Ռոսավիացիան երկու ավիաընկերության թույլատրել է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

17 Հուլիս 2025 17:20
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

17 Հուլիս 2025 16:43
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ տվյալների

17 Հուլիս 2025 16:29
Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի
Հասարակություն

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

18 Հուլիս 2025 12:40

ԿարդալDetails
Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր
Հասարակություն

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

18 Հուլիս 2025 12:28

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ