Ես ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանա, այս մասին հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ Ավագ գնդապետ Ան Ցյանը։
«Պատմության ընթացքում թե՛ Չինաստանը, թե՛ Հայաստանը բազմաթիվ դժվարությունների միջով են անցել ու կարողացել են դուրս գալ այդ ամենի միջից։ Սա այն հիմքն է, որով կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու։ Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության և ռազմական բարեփոխումների ոլորտում նույնպես կարող ենք համագործակցել։ Այդ ոլորոտները համագործակցության մեծ հնարավորություն ունեն։ Ես ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանա։ Պետք է համախմբվել ու սերտ համագործակցություն իրականացնել»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։