ՆԳՆ փրկարարական և ոստիկանության աշխատակիցները Գորիս քաղաքում անվնաս հայտնաբերել են 9-ամյա կորած երեխային, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ հուլիսի 29-ին՝ ժամը 20։21-ին, ահազանգ է ստացվել, որ տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, և Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել երեխային։