Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հուլիսի 21-ի կեսօրին ՌԴ քաղաքացու մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ քրեական վարույթը վերաբերում է ՔՕ 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներին (Սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով)։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքերը պարզելու համար։
ՌԴ քաղաքացի հանդիսացող ամուսնական զույգը Երևան էր ժամանել Իտալիայից։ Օդանավակայանում գրանցումից հետո տղամարդու ինքնազգացողությունը վատացել էր, դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել էին նրա մահը։