Տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ հարկային 3 տեսուչ։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Armenia Today-ի տեղեկությամբ՝ ևս մեկ անձ ձերբակալվել է կաշառք տալու կասկածանքով։
Մայիսի 2-ին ԱԱԾ-ն բացահայտել էր ՊԵԿ պաշտոնյաների մշակած կոռուպցիոն սխեմա։