«Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն, հայտնում է Metaratings-ը:
Նշվում է, որ ռուսական ակումբն ընդունել է սերբական կողմի առաջարկը Հայաստանի հավաքականի պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ՝ 1,7 միլիոն եվրո գումարած 300 000 պարգևավճար Չեմպիոնների լիգայի խաղարկություն դուրս գալու համար:
Ինքը՝ Տիկնիզյանը, Սերբիայի չեմպիոնի հետ պայմանավորվել է անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Նաիրի պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ կստորագրվի «3+1» սխեմայով:
Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի գնահատականներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 մլն եվրո։