«Մուրացան» ԲԿ-ում 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով), և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշեց նա:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն այսօր ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ «Մուրացան» ԲԿ-ում 1,5 տարեկան երեխա է մահացել։
Ըստ ԲԿ-ի ավելի ուշ տարածած հայտարարության՝ մայիսի 28-ին անհետաձգելի բուժօգնության ծառայություն էր դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում, որի կյանքը փրկել չէր հաջողվել։