Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան այրելու առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում մեկ անձ է կալանավորվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Խոսնակը հավելել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ)։
Մայիսի 6-ին Ստեփանյանը տեղեկացրել էր, որ բենզինով նյութի միջոցով հրկիզել էին կնոջ մեքենան։ Նույն օրը Քննչական կոմիտեն գույքի դիտավորյալ վնասման հատկանիշներով քրվարույթ էր նախաձեռնել։ ՔԿ-ն մայիսի 8-ին հայտնել էր մեկ անձի ձերբակալման մասին։