Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան այրելու առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում մեկ անձ է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Խոսնակը հավելել է, որ նրան ձերբակալել են հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով և ներկայացրել նախաքննական մարմին։
Մայիսի 6-ին Ստեփանյանը տեղեկացրել էր, որ բենզինով նյութի միջոցով հրկիզել էին կնոջ մեքենան։ Նույն օրը Քննչական կոմիտեն գույքի դիտավորյալ վնասման հատկանիշներով քրվարույթ էր նախաձեռնել։