Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 7 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 484-ի։ Նախօրեին գրանցված մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է: