Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը (65 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ մարզիկը 5:4 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Էրեկլե Տավբերիձեին։ Հունիսին Սկոպյեում կայացած Եվրոպայի առաջնությունում Նազարյանը պարտվել էր վրացի մարզիկին։
Կիսաեզրափակչում Նազարյանը 3։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եգոր Տարասենկոյին: