Երիտասարդ հայ բռնցքամարտիկ Արտո Բաղրամյանը ոսկե է մեդալ նվաճել Սերբիայում անցկացված մինչև 14 տարեկան դպրոցականների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնել է Բռնցքամարտի ֆեդերացիան։
46 կգ քաշային կարգում Բաղրամյանը եզրափակչում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նուրան Յուսիբլիին։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։
2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ։
Ավելի վաղ, աղջիկների մրցումներում հայ մարզիկները նվաճել էին չորս արծաթե և երեք բրոնզե մեդալ։