Հայաստանը ներկայացնող հրաձիգներ Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը դարձել է հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Եռյակը հանդես է եկել վազող թիրախ նորմալ վազք մրցաձևում և գրանցել 1696 միավոր արդյունք։
Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։