Նիգերիացի կիսապաշտպան Դավիդ Նդուկան «Կրասնոդարից» տեղափոխվել է հայկական «Ալաշկերտ», հայտնում է ռուսական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Նդուկան խաղացել է 1 խաղ հիմնական թիմի կազմում և 33 խաղ «Կրասնոդար-2»-ի կազմում։
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին խաղի համար և մաղթում ենք նրան հաջողություններ հետագա կարիերայում»,- նշել են Կրասնոդարում։
22-ամյա Նդուկան 2018/19 մրցաշրջանում «Քոլինս Էդվին ՖԱ»-ից տեղափոխվել էր «Վիստա»։ 2021/22 մրցաշրջանում հանդես էր եկել բուլղարական «Բոտև Պլովդիվի» թիմում, իսկ մրցաշրջանի երկրորդ մասում վարձավճարով խաղացել էր «Կրասնոդար-2»-ում։ 2022 թվականի հուլիսին ռուսական ակումբը գնել էր ֆուտբոլիստին և նրա հետ կնքել երկարաժամկետ պայմանագիր։