«Փյունիկն» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում հանդես գալու իրավունք է վաստակել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 5։0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»։ Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0:1 հաշվով:
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի հունգարական «Դյեր» ակումբը: Առաջին խաղը կկայանա հուլիսի 24-ին՝ Երևանում, պատասխան խաղը հուլիսի 31-ին՝ Հունգարիայում: