Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում է Sportaran-ը։
Եզրափակչում հայ ըմբիշը 0։8 հաշվով պարտվել է ճապոնացի Յոշինոսուկա Աոյագիին: Անդրեասյանը 2025-ի աշխարհի առաջնությունից առաջ հավաքել է անհրաժեշտ միավորներ:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Նա 9:0 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Համզատ Արսամերզուևին:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից մրցաշարին մասնակցում են Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։