ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հաղթել է նորվեգացի Մագնուս Կառլսենին:
Նա թայ-բրեյքում 2:0 հաշվով հաղթել է նորվեգացուն՝ պահպանելով 200 000 դոլար գլխավոր մրցանակը շահելու շանսերը, իսկ Կառլսենը զրկվել է երրորդ հորիզոնականից բարձր տեղերի համար պայքարելու հնարավորությունից:
Փետրվարին Արոնյանն ընդգրկվել էր Forbes ամսագրի՝ մինչև 2024 թվականի ավարտ ամենախոշոր մրցանակներ ստացած աշխարհի 10 լավագույն շախմատիստների ցանկում։ Ըստ ամսագրի՝ 42-ամյա Արոնյանը շախմատի առաջնություններից վաստակել է 257 հազար դոլար։