Սերբիայում ընթացող Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) Սուրեն Կատվալյանը (60 կգ)։
Արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ), Միքայել Գյուլումյանը (80 կգ)։ Եվս 3 մարզիկ` Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ) արժանացել է բրոնզե պարգևի։
Աղջիկների հավաքականը առաջնությունում 6 մեդալ է (4 արծաթե և 2 բրոնզե) նվաճել։ Մարզուհիներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնել են Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորիա Սահակյանը (75 կգ)։ Նանա Բալասանյանն (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։