Հայաստանը ներկայացնող պատանի բռնցքամարտիկները Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 2 ոսկե, 4 արծաթե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Եվրոպայի առաջնության չեմպիոններ են հռչակվել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։
Արծաթե մեդալներ են նվաճել Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ)։
Ոսկե մեդալի համար կպայքարի նաև 46 կգ քաշային Սուրեն Բաբլումյանը։
Հուլիսի 15-ին հայ մարզուհիները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել։