Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը (72 կգ) կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին և դուրս եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Տերտերյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսիթաշվիլիի հետ։
Նրա եղբայր Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սամվելը 8:0 հաշվով հաղթել է մոլդովացի Կոնստանտին Տոշչին: