Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության «World challenge cup» մրցումների չեմպիոն, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Խաչատրյանը հանդես է եկել նժույգ թափեր վարժությունում։
Հայ մարմնամարզիկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունում։
Վաղը տեղի կունենան մյուս երեք մարզաձևերի եզրափակիչները: