Աշխարհի 22-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Գերմանիայի Հալլե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Քառորդ եզրափակչի խաղում Խաչանովը 6:3, 6:2 հաշվով հաղթել է արգենտինացի Թոմաս Մարտին Էթչեվերիին (վարկանիշային աղյուսակի 63-րդ համար):
Կիսաեզրափակչում Խաչանովը կմրցի ղազախ թենիսիստ Ալեքսանդր Բուբլի հետ։