Հայաստանի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը հաղթել Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Սկոպյեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
51 կգ քաշային Աճեմյանը կիսաեզրափակչում 10: 0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Էլշադ Աբասովի նկատմամբ: Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի ՌԴ-ն ներկայացնող Ռիզվան Կաիրբեկովի հետ:
60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մանուկյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում առավելության հասնելով իտալացի ըմբիշ Ռիկարդո Դելե Կավեի նկատմամբ: Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի ըմբիշ Ալի Նազարովը: