Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային գինը 6 մլն եվրոյով նվազել է, գրում է Сhempionat.com-ը՝ հղում անելով Transfermarkt God լիազորված ինտերնետային պորտալի արդյունքներին։
Զախարյանի տրանսֆերային գինը 15 մլն եվրոյից դարձել է 9 մլն եվրո։
Նշվում է, որ Զախարյանը տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը։ Ընդհանուր առմամբ՝ նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է ակումբի չորս հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 78 րոպե: Այդ ընթացքում ֆուտբոլիստը հասցրել է մեկ գոլ խփել և մեկ գոլային փոխանցում կատարել։
Փետրվարին Զախարյանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում վնասվածք էր ստացել։ 21-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագիր էր կնքել 2023 թվականի օգոստոսին՝ 13 մլն եվրոյով Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվելուց հետո։ Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիս։