ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափել է Կոստա Ռիկայի ընտրանու հետ՝ կրկին հաղթանակ տանելով վերջինիս նկատմամբ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Աչքի է ընկել նաև Քոնոր Էսեջյանը, որը հավաքել է 17 միավոր, 6 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում և 3 խլում:
Այս երկու հավաքականների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։