Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ կդառնա ռումինացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուն, գործարքն արդեն համաձայնեցված է, սոցիալական ցանցերում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, տեղեկացնում է championat.com-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին Սեսկ Ֆաբրեգասի թեկնածության նկատմամբ «Ինտերի» հետաքրքրության մասին, սակայն իսպանացի մարզիչը չի կարողացել համաձայնության գալ «Կոմոյից» հեռանալու հարցում։
Կիվուն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2007-2014 թվականներին։ 2018-2024 թվականներին աշխատել է երիտասարդական թիմում։ 2025 թվականի փետրվարին 44-ամյա մասնագետը գլխավորել է «Պարման»։ Նրա ղեկավարությամբ «Ինտերն» Իտալիայի առաջնությունում անցկացրել է 13 խաղ՝ գրանցելով 3 հաղթանակ, 3 պարտություն և 7 ոչ-ոքի։
«Ինտերի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Մայիսի 31-ին Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Ինտերը» 5։0 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին։