Դուբայում ընթացող Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները,
հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար, Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրեբնևի հետ:
Մրցաշարի B խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:
Վերջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 10:00-ին: