Մարզիչ Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտել են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիայում», հայտնել են ֆուտբոլային ակումբից։
Ակումբը բարձր է գնահատել Մինասյանի և իր մարզչական շտաբի ավանդը՝ նշելով, որ հենց նրանց ղեկավարությամբ է թիմը հասել բարձունքների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, նվաճել Հայաստանի գավաթը։
«Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի փոխչեմպիոն։ Մինասյանը 2024-ին Հայաստանի լավագույն մարզիչ անվանակարգում 3-ր տեղն էր զբաղեցրել։