Կատալոնյան «Բարսելոնա»-ի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2031 թվականի հունիսի 30-ը, տեղեկացրել է ակումբը:
Յամալը նոր պայմանագիրն ստորագրել է երեքշաբթի օրն ակումբի գրասենյակում՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի, առաջին փոխնախագահ Ռաֆա Յուստայի, սպորտային տնօրեն Անդերսոն Լուիս դե Սուզայի («Դեկու») և այլ անձանց ներկայությամբ։
Հարձակվողը հիմնական թիմում առաջին անգամ հանդես է եկել 2023 թվականի ապրիլի 29-ին՝ ընդամենը 15 տարեկանում։ Այդ պահից ի վեր Մատարո քաղաքում (Բարսելոնայի մոտակայքում) ծնված պատանին «տպավորիչ խաղերով դարձել է «Բարսելոնայի» պատմության անբաժան մասը», նշված է ակումբի հաղորդագրության մեջ։