Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կնվաճի «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու և կդառնա Թիերի Անրիից հետո մրցանակ շահած առաջին ֆրանսիացին, գրում է L ‘ Equipe-ը:
Մբապեն Իսպանիայի առաջնությունում խփել է 31 գոլ (62 միավոր): Ֆրանսիացուն կարող էր գերազանցել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը (29 գոլ, 58 միավոր): Դրա համար նա պետք է չորս գոլ խփեր «Քրիսթալ Փելասին», սակայն եգիպտացին իր հաշվին գրանցել է միայն մեկը։ Սալահը մրցապայքարում գրավել է երրորդ տեղը ՝ առաջ թողնելով «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյեկերեշին: Շվեդն ունի 39 գոլ, սակայն ավելի քիչ միավոր է հավաքել (58,5), քան Մբապեն, քանի որ Պորտուգալիայի առաջնությունը, որպես թոփ-5 լիգաների մեջ չընդգրկված, հաշվի ժամանակ ունի 1,5 գործակից:
Մբապեն գրեթե երաշխավորել է նաև Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը. երկրորդ տեղում գտնվող Ռոբերտ Լևանդովսկին (25 գոլ) կխաղա «Բարսելոնայի» կազմում «Ատլետիկի» դեմ, սակայն դժվար թե կարողանա 6 գնդակ խփել:
Ստացած «Ոսկե խաղակոշիկների» թվով ռեկորդակիրը Լիոնել Մեսսին է (6 մրցանակ):