Մայիսի 25-ին Խաբի Ալոնսոն պաշտոնապես նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, գրել է Reuters-ը՝ հղում անելով իսպանական ակումբի հաղորդագրությանը։
43-ամյա մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականի հունիս։ Նա փոխարինել է Կառլո Անչելոտիին, որը մայիսի 24-ին վերջին անգամ գլխավորել է թիմը, հավելել է կայքը։
Նշվում է, որ Անչելոտին «Ռեալում» իր երկրորդ շրջանն ավարտել է առանց որևէ խոշոր տիտղոսի նվաճման, ինչի արդյունքում ակումբը մարզչական փոփոխության որոշում է կայացրել։