Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, հայտնում է Match TV-ն։ «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։
Որոշիչ խաղում «Կրասնոդար»-ը մրցել է Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Սպերցյանի թիմին հաջողվել է առավելության հասնել 3:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Սպերցյանը գավաթը հանձնել է Գալիցկուն։ Այն մարդուն, ով ամեն ինչ արեց ակումբի համար։ Եվ նույնիսկ ավելին»,- նշել է հեռուստաալիքը։
Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչ ամուսնությունը՝ Հարությունյան) Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղրեցրել էր 1141-րդ հորիզոնականը։ նա Magnit մանրածախ ցանցի հիմնադիրն է և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահը, կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:
Գալիցկին իր հայկական արմատների մասին խոսել է «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Ես 75%-ով էթնիկ ռուս եմ, 25%-ով՝ հայ, քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, հայերեն չգիտեմ, այնուամենայնիվ, հպարտ եմ իմ հայկական արմատներով»,- 2013թ. ասել էր նա: