Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում անցկացված շախմատի երրորդ փառատոնի հաղթող, հաղորդել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար վրացի Լևան Փանցուլիան և ռուս Բորիս Սավչենկոն։
Մրցաշարը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 13-28-ը՝ Պունե քաղաքում։