Հայաստանը ներկայացնող Մհեր Օհանյանը (71 կգ) դարձել է Կիպրոսում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
64 կգ Արշակ Բեկչյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։
Ապրիլի 24-ին արցախցի Արման Ավանեսյանը (98 կգ) առաջնության չեմպիոն էր հռչակվել։ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ), Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) բրոնզե մեդալներ էին արժանացել։