Կիպրոսում ապրիլի 22-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 3 մարզիկ մեդալ է նվաճել, հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71կգ) և Ավետիք Պողոսյանը(88 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ, հավելել են ֆեդերացիայից։
Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի, մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Էռնեստ Միրզոյանի և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ։
Առաջնությունը կանցկացվի ապրիլի 28-ը ներառյալ։