Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (109 կգ) երկամարտում 411 կգ (185 կգ + 226 կգ) ընդհանուր արդյունքով ոսկե մեդալ է նվաճել։
Նույն քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 406 կգ արդյունքով (181 կգ + 225 կգ) արծաթե մեդալ է նվաճել։
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էին 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը և 76 կգ քաշային Աննա Ամրոյանը։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Դավիթ Հովհաննիսյանը նույնպես բրոնզե մեդալ էր նվաճել։