Երևանում ապրիլի 13-ին մեկնարկած տափօղակով հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Մալայզիայի ընտրանու հետ և բոլոր 3 քառորդներում ունենալով նկատելի առավելություն՝ 24:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել։ Հայաստանի ընտրանին ապրիլի 14-ին կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ, խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։
Առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-19-ը։ Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։