Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության քառակի ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում 3։1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեին։
63 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը դարձել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Այսօր ավելի վաղ Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվել էր առաջնության կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ էին նվաճել։ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել։