Կարեն Ասլանյանը դարձել է Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ ըմբիշը պարտվել է թուրք Քերեմ Քամալին։
Այսօր ավելի վաղ Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվել էր առաջնության կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը (77 կգ) ևս եզրափակչում հանդես գալու իրավունք էր նվաճել։
Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ էին նվաճել։ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել։