Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է Եվրոպայի 2024 թվականի լավագույն երիտասարդ ծանրորդ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Մարտի վերջին Գրիգորյանը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի և AIPS Europe-ի կողմից առաջադրվել էր լավագույն եվրոպացի կին ծանրորդուհու կոչման համար։ Տվյալ տիտղոսի համար առաջադրվել էին 10 երկրների մարզիկներ։
20-ամյա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: