Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվել է Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նա 1։2 հաշվով զիջել է բուլղարացի Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ էր սահմանել։ Նա ճանաչվել էր Եվրոպայի հունահռոմեական ոճի 2024 թվականի լավագույն ըմբիշ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակչում հանդես գալու իրավունք էին նվաճել։
Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ էին նվաճել։ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել։