Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW):
Ալեքսանյանի սեղմման ուժը, որը չափվել է դինամոմետրով, կազմել է 195 ֆունտ (88,5 կգ): Նա գերազանցել է իրանցի մարզիկ Ամիրրեզա Մասումիի սահմանած 186,6 ֆունտ (84.6 կգ) ցուցանիշը։
Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ 2016 թվականին նա դարձել էր Օլիմպիական չեմպիոն։