Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայ ըմբիշը եզրափակչում 5։7 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Զաուր Ուգուևին։
Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրեասյանը ևս արծաթե մեդալ էր նվաճել։ Հայ ըմբիշ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն արժանացել էր բրոնզե մեդալի։
Եվրոպայի առաջնությունն ընթանում է ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։