Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նա մրցել է Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Բաևի հետ և պարտվել 1։4 հաշվով։
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել։ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 5:2 հաշվով հաղթել էր Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկել առաջնության եզրափակիչ։
Եվրոպայի առաջնությունն ընթանում է ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։